կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-26 12:30
Տարածաշրջան

Ամերիկյան Citigroup-ը Թուրքիայի տնտեսության համար հետընթաց է կանխատեսել

Ամերիկյան Citigroup-ը Թուրքիայի տնտեսության համար հետընթաց է կանխատեսել

Ամերիկյան Citigroup ֆինանսական խմբի վերլուծաբանները 2019-ին Թուրքիայի տնտեսության համար 3.4 տոկոսանոց հետընթաց են կանխատեսել: Ըստ վերլուծաբանների՝ 2019-ին Թուրքիայի ՀՆԱ-ն 3.4 տոկոսով կրճատվելու է: Իսկ տնտեսության վերականգնումը բարձր տոկոսադրույքների և պարտքի բարձր մակարդակի պատճառով ավելի դանդաղ է ընթանալու:

Ըստ Ermenihaber-ի՝ Citigroup-ի հրապարակած զեկույցում 2018-ի 4-րդ եռամսյակի համար Թուրքիայի տնտեսության մեջ արտադրության կրճատումը մոտ 2 տոկոս է գնահատվում, իսկ 2019-ի  առաջին 2 եռամսյակների համար կանխատեսվում է, համապատասխանաբար, 3.7 և 6.2 տոկոս անկում:

Ավելի վաղ էլ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ - IMF) փոխտնօրեն Դևիդ Լիփթոնը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը նախատեսվածից ավելի շուտ կլինի, ինչին պատրաստ չեն երկրները: Լիփթոնը հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային լարվածությունը համաշխարհային տնտեսական առաջընթացի համար ռիսկեր է պարունակում և կարող է վտանգավոր լինել մյուս պետությունների համար:

Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը երկրի տնտեսության վերաբերյալ ասել է, որ իր միակ անհանգստությունը համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հավանական դանդաղումն է: