կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-05 18:26
Քաղաքական

Հոկտեմբերի 19–ին էս ոճով էիք հաշվարկ անո՞ւմ՝ օրական քանի զոհ ենք ունենալու. Էլինար Վարդանյանը՝ ՔՊ–ին

Այն ոճով, ինչ ոճով որ մասնակցում եք Իշխան Սաղաթելյանի ընտրությանը, ինձ մոտ մի հարց առաջացավ, Հոկտեմբերի 19-ին, երբ առաջարկ հնչեցվեց պատերազմը դադարեցնելու, այս նույն ոճով էիք քննարկում, թվաբանական հաշվարկներից եք խոսում, էս նույն ոճով էիք հաշվարկել, թե օրական քանի՞ զոհ ենք ունենալու, Շուշին ու Հադրութը հանձնելո՞ւ ենք, թե՞ ոչ: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Չեք հասկանում, որ այս ժուլիկությունը չի անցնում, մի հատ փորձեցիք մեր դաշնակից Ռուսաստանի հետ այդ խաղերը խաղալ, նույն լեզվով խոսել թշնամու հետ, չանցավ, ինձ մոտ տպավորություն է, որ դուք մնացել եք 2018 թվականի Հայաստանում, չկա նման բան, մենք այլ Հայաստանում ենք ապրում»,-ասաց նա: