Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Արայիկ Հարությունյանի հայտարարություն, որը նա արել է ԱԱԾ մեկուսարանից։
«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հրամանատարության ներքո գործող երկրորդ բանակային կորպուսը եղել է այն եզակի ստորաբաժանումներից մեկը, որի պաշտպանության հատվածում 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել և չի գրավել որևէ մարտական դիրք:
Հիմա, որքան էլ զավեշտալի է հնչում, ինձ մեղադրում են մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, ինչի հետևանքով, ըստ նախաքննության մարմնի, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի որոշ հատվածներով անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս: Թեև, ի սկզբանե ներկայացված մեղադրանքը եղել է իրավաբանորեն անհիմն և մերկապարանոց, այնուամենայնիվ, նախաքննության ողջ ընթացքում ես հանդես չեմ եկել հայտարարություններով՝ լիահույս լինելով, որ, ի վերջո, վարույթ իրականացնող մարմինն էլ կգիտակցի, որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն է և չի դիմանում ողջամիտ քննադատության»,- ասվում է հայտարարությունում։
Մանրամասները՝ բացառիկ փաստաթղթերում։