|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Իրատեսը» գրում է. «Ասում են, թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար:
Փաստը ժպիտ է առաջացրել շատերի մոտ, այնուհանդերձ, ԱԺ-ում պատրաստվում են այդ նշանակմանը: Ավելին` այս օրերին ԱԺ-ում խոր անհանգստություն է տիրում. աշխատակիցներին ներքին կարգով նորերը տեղեկացրել են, որ իրենց գալուց հետո տեղի է ունենալու աշխատակազմի մոտ 30 տոկոսի կրճատում. «Դե որ հարյուրմիլիոնանոց «պադավատի» ախորժակ ունեն, երեսուն չէ, հիսուն տոկոսն էլ կարող են կրճատել»,- ասում են գործից «հասկացող» ԱԺ-ականները»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: