կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-16 14:16
Աշխարհ

Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի աշխատանքի նախարարի հավանական թեկնածուն է

Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի աշխատանքի նախարարի հավանական թեկնածուն է
Հայազգի Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի աշխատանքի նախարարի հավանական թեկնածուն է: Փանոսյանը նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հավատարիմ խորհրդականներից էր` վերջինի էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ. տեղեկացնում է Yerkirmedia-ն:
 
Հաշվի առնելով, որ գործազրկությունն առաջնային խնդիրներից է Մակրոնի համար, նա որպես աշխատանքի նախարար պետք է ընտրի ծանրակշիռ եւ վստահելի մարդու: Կնշանակվի՞ Փանոսյանն այդ պաշտոնում, պարզ կդառնա այսօր երեկոյան, երբ նորանշանակ վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարի ձեւավորած կառավարության կազմը: