Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյին:
Գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացվեցին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու կառավարության ձևավորման գործընթացը։ Նշվեց միջազգային դիտորդների և արտասահմանյան մամուլի գնահատականը Հայաստանի ընտրություններին՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են երկրում մեկնարկած բարեփոխումներն առաջ տանելու հարցում՝ հատկապես օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և քաղաքական դաշտում հավասար հնարավորությունների ապահովմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Գլխավոր քարտուղարի տեղակալ Դիկարլոն շնորհավորեց հայկական կողմին արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու կապակցությամբ՝ գոհունակությամբ նշելով ՄԱԿ-ի կառույցների հետ ձևավորված սերտ համագործակցությունը։
Մհեր Մարգարյանը գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Երկուստեք ընդգծվեց բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի անվերապահ, շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։