Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է մեկ ամսվա և, ընդհանրապես, այս տարվա ընթացքում տեղի ունեցած արտաքին քաղաքական իրադարձություններն ու արտաքին գերատեսչության ղեկավարի այցերը: Նա հայտնեց, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այս տարվա մայիսից պաշտոնը ստանձնելուց հետո ունեցել է 23 պաշտոնական և աշխատանքային այց, նաև ՀՀ-ում անցկացրել է մոտ 150 առանձին հանդիպում, 53-ը՝ արտաքին գործերի նախարարների հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է բազմակողմ հարթակները՝ մեջբերելով Զոհրաբ Մնացականյանի խոսքը, թե «աճող պոպուլիզմի և ծայրահեղականության ներկա մարտահրավերներն ընդգծում են առավել բազմակողմ հարթակ ունենալու հրամայականը»:
Աննա Նաղդալյանը, մասնավորապես, տեղեկացրեց, որ «Հաստատակամ աջակցություն» առաքելության նախարարական հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է՝ 2019-ին հայկական զորախումբը` մինչև 130 զինծառայողով, շարունակելու է ծառայությունը «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ խմբի աջակցությամբ Միլանում տեղի ունեցած` Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրեց, որ դրա արդյունքում ընդունվել է հնգակողմ հայտարարություն, իսկ դրան հաջորդած նախարարական համաժողովում ելույթ ունենալիս Զոհրաբ Մնացականյանը նշել է՝ «խաղաղությանը նպաստող միջավայրը էական նշանակություն ունի բանակցային գործընթացի համար», և որ այս առումով «նշանակալի ներդրում կլինի Դուշանբեում ձեռք բերված համաձայնության և ավելի վաղ տեղի ունեցած պայմանավորվածությունների իրագործումը»: