|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիական Իդլիբում զինված գրոհայինները տղամարդկանց արգելում են օգտվել հումանիտար միջանցքից և լքել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Մարդու իրավունքների հարցերով սիրիական ցանցի ղեկավար Ահմադ Քազեմը:
«Նրանք կտրականապես տղամարդկանց արգելում են դուրս գալ: Կարող են թույլ տալ միայն որոշ ընտանիքների, այն էլ` միայն երեխաներին և ծերերին: Վերջին շրջանում դուրս է եկել մոտ 500 մարդ: Ներկայումս ընդհանրապես ոչ ոք չի կարողանում դուրս գալ»,- ասել է նա: