Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնել ենք, որ դատարանը մերժել է ՀՔԾ-ի` ԱԱԽ նախկին քարտուղար, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ 2 ամսի կալանք կիրառելու մասին միջնորդությունը:
Դատական նիստի ավարտից հետո Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդար որոշում է կայացվել, դատարան անկողմնակալ քննություն է իրականացրել: Նա միևնույն ժամանակ նշեց, որ այս որոշմամբ չի նշանակում, որ գործն ավարտվել է: «Մենք շարունակելու ենք աշխատել, շարունակելու ենք ներկայացնել մեր փաստարկները` հիմնավորելու համար մեր անմեղությունը և ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»,- ասաց Գևորգյանը:
Հարցին, թե երեկ ի՞նչ հայտարարություն է արել դատական նիստի ժամանակ, նա պատասխանեց, որ փորձել է ներկայացնել իր անցած ճանապարհը` ինչով է զբաղվել վերջին 20 տարիններին ՀՀ-ում, ինչ սկզբունքներով է կառուցել իր աշխատանքը, ինչ օգուտ է բերել պետությանը: «Խնդրել եմ հաշվի առնել հանգամանքները, որոնք, ըստ ինձ, կալանավորման համար հիմք չպետք է լինեն»,- ասաց Գևորգյանը:
Ըստ նրա` իր համար էլ անակնկալ է եղել, երբ պարզվել է, որ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվել է: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, երբ օգոստոսի 3-ին դատարանի վրա ազդելու մեղադրանքը ներկայացվում էր, արդեն մեկ շաբաթ առաջ Սահմանադրական դատարանի տապալման մասին մեղադրանքն ուրիշներին ներկայացված էր: Ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, չգիտեմ»,- ասաց Արմեն Գևորգյանը:
Նա հավելեց, որ գուցե առաջիկայում հանդես գա մամուլի ասուլիսով և պատասխանի բոլոր հարցերին:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նրան նոր մեղադրանք է առաջադրվել: Գևորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Արմեն Գևորգյանը մեղադրանքը չի ընդունում: