Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-12-12 12:46
Հասարակություն

Մարտին Էռնեկյանն ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ

Մարտին Էռնեկյանն ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին:   

«Ցանկանում եմ ողջունել Մարտին Էռնեկյանին որպես ACI-ի նոր նախագահ: Մարտինը ճանաչված և հաջողակ գործիչ է այս ոլորտում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ACI-ի Լատինական Ամերիկա-Կարիբյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվ անդամ, իսկ 2016-ից՝ վերջինիս նախագահ, Մարտինը մեծ փորձ է ձեռք բերել ներկայիս պաշտոնը ստանձնելու համար»,-ասել է ACI-ի գլխավոր տնօրեն Անգելա Գիթենսը: 

Մարտին Էռնեկյանը ավելի քան 17 տարվա փորձ ունի տարատեսակ բիզնեսների ղեկավարման ոլորտում յոթ տարբեր երկրներում՝ մասնավորապես Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ: Ներկայումս շատ կարևոր ժամանակաշրջան է ավիացիոն ոլորտի և հատկապես օդանավակայանների համար: Մենք համախմբվում ենք՝ բավարարելու համաշխարհային օդային ծառայությունների աճող պահանջարկը և մարդկանց ծառայեցնելու այն սոցիալական և տնտեսական օգուտները, որ կբերի այդ աճը: Մեծ անհամբերությամբ եմ սպասում սկսելու իմ աշխատանքը Խորհրդի, մեր անդամների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ շարունակելու պաշտպանել օդանավակայանների շահերը ողջ աշխարհում, քանի որ երկարաժամկետ հեռանկարում մեր հետևողական զարգացումն է»,- հայտարարել է Մարտին Էռնեկյանը:

Մարտին Էռնեկյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գլխավոր տնօրենն է, Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանի զարմիկը։