Այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի 2019-ի առաջին նիստը: ՀՊՏՀ-ից Yerkir.am-ին տեղեկացնում են, որ նիստի օրակարգում եղել են բուհի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը:
Խորհրդի նախագահի պաշտոնում ձայների` 24 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը։
Բուհի խորհրդի քարտուղարի պաշտոնում ընտրվել է ՀՊՏՀ գիտական քարտուղար Նաիրա Դարբինյանը։