Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադայի Մարդու իրավունքների թանգարանը Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի կոտորածին այլ որակում, քան ցեղասպանությունն է, տալ չի կարող: Այդ մասին հայտարարել է թանգարանի ներկայացուցիչ, պրոֆեսոր Քլինթ Քերլը` մեկնաբանելով Կանադայում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը, թե Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խոչընդոտում է թուրք-կանադական տնտեսական հարաբերություններին, եւ կոչը Կանադայի կառավարությանը` ժեստ անել, որպեսզի «այդ հարցը մնա անցյալում». տեղեկացնում է Armeniatoday-ը:
Ըստ Քերլի` թանգարանի բացումը տեղի կունենա Վիննիպեգեում` հաջորդ տարի, եւ Հայոց ցեղապսնաւթյան մասին տեղեկատվությունը կներկայացվի թանգարանի սրահներում: «Հայոց ցեղասպանությունն առանց ուշադրության չի մնա, երբ բացվի Կանադայի մարդու իրավունքների թանգարանը: Հայոց ցեղասպանության դասերը` մարդու իրավունքների տեսանկյունից, կներկայացվեն տարբեր ուղղություններով, ներառյալ` Ռաֆայել Լեմկինին, 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիային, նաեւ աշխարհում կատարված զանգվածային ոճրագործություններին նվիրված ցուցասրահներում»,- նշել է նա:
Ի դեպ, վերջերս Քլինթ Քերլն այցելել էէր Երեւան, եղել Ցեղասպանության թանգարանժ-ինստիտուտում եւ համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել երկու թանգարանների միջեւ:
Հհիշեցնենք, որ Կանադայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել է 2004-ին: