կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 13:49
Քաղաքական

Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում ՀՅԴ-ին

Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում ՀՅԴ-ին

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտություններում Հ.Յ. Դաշնակցությանն իր զորակցությունն է հայտնել նաև Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցությունը:

Այդ մասին կուսակցության նախագահ Մարինոս Սիզոփուլոսի կողմից տարածված ուղերձում ասվում է.

«Դեկտեմբերի 9-ին հայ ժողովուրդը կգնա ընտրատարածքներ` ընտրելու նոր խորհրդարան, ինչը շատ կարևոր է երկրի հզորացման ու զարգացման համար։

Մենք այս տարվա ընթացքում հետևել ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Մենք ողջունում ենք մեր եղբայր Հայաստանին ավելի բարգավաճ և ժողովրդավար երկիր կառուցելու, ինչպես նաև նվազ կոռուպցիայով, պլուտոկրատիայով և առանց օլիգարխիայով երկիր ունենալու հարցում։

Որպես սոցիալիստական կուսակցություն՝ մենք կարևորում ենք մեր քույր կուսակցության ներկայությունը նորընտիր խորհրդարանում։

Մենք Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հետ ունենք երկար համագործակցության պատմություն այստեղ՝ Կիպրոսում, ինչպես նաև աշխարհով մեկ` Սոցինտերնի շրջանակներում։

Մենք ակնկալում ենք համագործակցել նորընտիր խորհրդարանի և մասնավորապես` Դաշնակցության խմբակցության հետ, որպեսզի ամրապնդենք հարաբերությունները Կիպրոսի և Հայաստանի միջև, ինչպես նաև ընդլայնենք համերաշխությունը հույն և հայ ժողովուրդների միջև։

Հաջողություն»: