|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ թեթև վիճել են գազի գնագոյացումը քննարկելու ժամանակ:
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել բելառուս սպառողների համար գործող պայմաններին` վառելիքը արժե 130 դոլար` 1000 խորանարդի համար, իսկ ռուս սպառողների համար` 70 դոլար: Պուտինն ի պատասխան ասել է, որ եթե Բելառուսի համար գործեր շուկայական գին, ապա գազը կարժենար 1000 խորանարդի համար 200 դոլար, ոչ թե` 130: Այնուհետև նա առաջարկել է քննարկել այդ հարցն ավելի ուշ` փակ ռեժիմով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Բելառուսի համար գազի գնի իջեցումը, ասել է, որ երկրի համար ռուսական գազի գինն արդեն ցածր է` շնորհիվ ԵԱՏՄ-ի, հետագա իջեցումը ժամանակ է պահանջում և ինտեգրման այլ մակարդակ: