կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 10:47
Հասարակություն

Գազի գինն "տակից’’ թանկացել է

Գազի գինն "տակից’’ թանկացել է

Երեկ ՀՀ Մաքսային ծառայությունը հրապարակել է այս տարվա աոաջին եռամսյակում Հայաստանի արտաքին աոևտրի մասին պաշտոնական տվյալները: Ըստ այդմ՝ Հայաստան ներկրվող ռուսական գազի հազար խորանարդ մետրի գինը 247 դոլար է: Սա 67 դոլարով կամ 37 տոկոսով ավելի թանկ Է այն գնից, որը դրված Է ՀՀ-ում սպառվող գազի սակագնում՝ 180 դոլար. գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 

Թերթը նշում է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թեման ուղղակիորեն կապված է ՀՀ ներքաղաքական իրավիճակի հետ: Այն, որ պաշտոնյաները պնդում, են, թե գազը չի թանկացել' ունի իր հիմնավոր պատճառը. եթե խոստովանեն, ապա պետք Է բարձրացնեն նաև ներքին սակագինը: Այն պետք Է բարձրանար դեռ անցած տարի, բայց պոպուլիստական նկատառումներով հետաձգվեց. Աժ ընտրություններն Էին: Հետո ՀՀԿ-ն սկսեց նախապատրաստվել 2013-ի նախագահական ընտրություններին:

 

Հետո «խիարը թարս բուսնեց», ու սակագնի բարձրացումը Էլի հետաձգվեց: Հիմա արդեն մինչև Երևանի ավագանու ընտրությունների ավարտ: Իսկ այս հետաձգումների պատճառով Հայաստանը կուտակել է գրեթե 200 միլիոն դոլարի պարտք Ռուսաստանին, որը չի արձանագրվում արտաքին պարտքի ցուցանիշում: