Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մոսկվայում 81 տարեկանում մահացել է հայտի գրող, հայերի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ռուս գրողը ՀՀ պատվավոր քաղաքացի էր, ԵՊՀ պատվավոր դոկտոր:
Նա «Հայաստանի դասերը» գրքի համար դարձել է «Յասնայա պոլյանա» գրական մրցույթի հաղթողը «Ժամանակակից դասականներ» անվանակարգում:
Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը: