| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական մրցանակի արժանացած «Նեշընլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Հայաստանը հանդիսանում է աշխարհի առաջատար երկրներից մեկը, որտեղ մենք կարող ենք զարգացնել նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ և լինել 21-րդ դարի գլոբալ զարգացման մասը»,-նշել է հանրապետության նախագահը:
Նա ասել է, որ այսօր նույնիսկ մեծ ընկերությունները գնում են դեպի նոր ստարտափեր, որտեղ ազատություն է տրվում երիտասարդների նորարարական ներուժին, թարմ ու համարձակ գաղափարներին՝ օգտագործելով զարգացման նոր մոդել և նրանց տալով հորիզոնական գործելու, նորարարություններ կատարելու հնարավորություն:
Ջեյմս Թրուշարդը նշել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ բարձր տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ կարող են լինել արտահանման իրական հնարավորություններ: