կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 17:27
Քաղաքական

Ուժեղ մարդը երբեք որևէ մեկին թթու բառ չի ասի. Ծառուկյան

Ուժեղ մարդը երբեք որևէ մեկին թթու բառ չի ասի. Ծառուկյան

«Բարգավաճ  Հայաստան» կուսակցությունը երկնքից աստղեր իջեցնելու խոստում չի տալու, որ իրեն ձայն տան: Այս մասին  Իջևանում  կազմակերպված  քարոզարշավի ընթացքում հայտարարեց  քաղաքական ուժի ղեկավար, ԲՀԿ ցուցակը գլխավորող  Գագիկ Ծառուկյանը:

«Ամեն ինչ անելու եմ, որ լավ լինի, մեր երկիրը հզոր լինի: Ես ձեզ չեմ ասելու, որ մենք վերևից աստղեր ենք իջեցնելու կամ  ունենք կախարդական փայտիկ, ձեր ձայնը տվեք, և վաղն այս բոլորն անելու եմ: Ես իմ հնարավորության սահմաններում ամեն ինչ արել եմ, անում եմ և անելու եմ՝ անկախ ձայներից, թե ինչքան կտաք կամ չեք տա»,- նշեց նա:

ԲՀԿ ղեկավարը վստահեցրեց, որ իր թիմին զգուշացրել է` մյուս քաղաքական ուժերին չվիրավորել: «Դուք ձեր գործը, արածները, կապերը ներկայացրեք, մեր ժողովուրդն  էլ ում կուզի, թող իր ձայնը տա, թե չէ մեկը մեկին վիրավորելով, ցեխ շպրտելով` այդպես հեղինակություն ձեռք բերելու կարիք չկա: Ուժեղ մարդը երբեք որևէ մեկին թթու բառ չի ասի: Ես իմ թիմին զգուշացրել եմ՝ եթե իմանամ մեկի վրա ցեխ եք շպրտում, իրանց հաշվին հեղինակություն ձեռք բերում, կուսակցությունից կհեռացնեմ»,- ասաց Ծառուկյանը:

Նա ակնարկեց, թե ինչ կլինի, եթե իրենց նկատմամբ նման փորձ արվի: «Բայց եթե փորձեց ասել, ուրեմն իրա էղածը, անցածը «Կենտրոն»  հեռուստաընկերությամբ  և հանրության մեջ կետ առ կետ կասեմ՝ ով է, ինչ է, ումն է, ինչի շնորհիվ է անում, ինչն է նպատակը, որ կյանքում քարը քարի վրա դրած չկա, 100 դոլար աշխատած չկա, մեկի մատից փուշ հանած չկա ու ելույթ է ունենում: Կարա՞ս անես, գնա արա, մենք էլ կողջունենք, կշնորհավորենք: Մենք պետք է խաղաղ ներկայացնենք մեր ծրագրերը»,- ասաց Ծառուկյանը: