|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կերչի ճգնաժամից քաղաքական առումով շահում են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները: Նման կարծիք է հայտնել «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Նա նշում է, որ «Վլադիմիր Պուտինը, ընկնող վարկանիշի ֆոնին, պետք է միավորի ժողովրդին «արևմտյան զավթիչների» կողմից աջակցություն ստացող «ագրեսոր» հարևանի վտանգի շուրջ, ինչը եղավ Էստոնիայի և Վրաստանի հետ կոնֆլիկտի ժամանակ»:
Իսկ Պորոշենկոն, ըստ Վենեդիկտովի, ռազմական դրություն է հայտարարում նախագահական ընտրությունները չեղարկելու համար, քանի որ կարող է անգամ երկրորդ փուլ չանցնել:
Կիրակի ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված: