|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես հաղորդում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաաթաթերթը, ավելի քան 60 հալեպցիներ շնչահեղձ են եղել ահաբեկչական խմբավորումների կողմից արձակած քիմիական նյութեր պարունակող հրթիռների պայթյունի հետևանքով:
«Այսօր երեկոյեան, զինեալ ահաբեկչական խմբաւորումներ քիմիական նիւթեր պարունակող հրթիռներ արձակեցին Հալէպի Նիլ եւ Խալտիէ պողոտաներուն ուղղութեամբ, որուն հետեւանքով աւելի քան 60 քաղաքայիններ շնչահեղձ դարձան:
ՍԱՆԱ ժամեր առաջ Հալէպի առողջապահութեան տնօրէնին հետ կապ հաստատելով իմացած էր, որ բժշկական ծառայութիւն կը մատուցուի բոլոր տուժածներուն: Յետ կատարուած քննութիւններուն, բժիշկներ կը նախատեսեն, որ ահաբեկիչներուն կողմէ օգտագործուած է քլոր կազը:
Տեղական աղբիւրներու համաձայն, հրթիռներու պայթումէն ետք, տեղւոյն բնակիչները քիմիական գարշելի հոտ առած են, շատեր շնչառութեան դժուարութիւն ունենալով անմիջապէս հիւանդանոց տեղափոխուած են:
ՍԱՆԱ-ի համաձայն, սուրիական բանակը հակադարձելով հրթիռակոծած է ահաբեկչական խմբաւորումներուն հրթիռարձակման վայրերը եւ հսկայական վնասներու ենթարկած է զինեալ ահաբեկչական խմբաւորումները»,-գրել է «Գանձասար»-ը:
Քիչ առաջ շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկեանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակած քիմիական նյութեր պարունակող հրթիռների հետևանքով Հալեպում շնչահեղձ դարձած քաղաքացիների թիվը հասել է 100-ի: