|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունեցավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Սակայն ԱԺ նախագահը ստիպված էր նրա ելույթը կիսատ թողնել ու անցնել հարցերին, որովհետև նախարարը շնչահեղձ էր լինում, չէր կարողանում խոսել եւ ջուր էր ուզում: Նախարարը ջուր խնելուց հետո կարողացավ շարունակել խոսել: Նա նշեց, որ 2013թ. դեկտեմբերի 2-ին ստորագրվել է ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ առաքվող գազի գների ձևավորման մասին համաձայնագիրը, որով սահմանվում է 2014-18թթ. գազի գնի բանաձևը` կապված Ռուսաստանի ներքին գների հետ: Ըստ նախարարի` այդ համաձայնագիրը զարգացնելու է երկու երկրների միջև երկարատև տնտեսական հարաբերությունները: Նա նշեց, որ եղան առողջ ու անառողջ գնահատականներ:
Անդրադառնալով պատգամավորների որոշ մտահոգությունների` նախարարը նշեց, որ ցանկացած ժամանակ Հայաստանը, իր պարտավորությունները չկատարելով, կարող է դուրս գալ այդ համաձայնագրից: Սակագները բարձիթողի վիճակում չեն գտնվելու, այլ` կարգավորող մարմնի հսկողության տակ:
Ինչ վերաբերում է էներգիայի այլընտրանքային միջոցների զարգացմանը, ապա դրա վրա համաձայնագիրը չի ազդի ու դրան չի խանգարի: