կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-24 10:12
Աշխարհ

Ինչ զինատեսակներ է այս տարիների ընթացքում Բելառուսը վաճառել Ադրբեջանին. լուսանկարներ

Ինչ զինատեսակներ է այս տարիների ընթացքում Բելառուսը վաճառել Ադրբեջանին. լուսանկարներ

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Բելառուսից ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կգնի: Այդ կապակցությամբ բելառուսական 42.TUT.BY պարբերականը ներկայացրել է այն տեխնիկան, որը Ադրբեջանը 2005-ից ի վեր գնել է Բելառուսից:

Այսպես` 2005-ին Բաքուն Մինսկից ստացել է Տ-72 19 տանկ, 2006-ին` 41, 2012-ին` ևս 62: Քանի տանկ է մատակարարվել մյուս տարիներին, պաշտոնապես հայտնի չէ:

2008-2009 թվականներին Բելառուսը Ադրբեջանին վաճառել է 12 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում:

2009 և 2012 թվականներին Բելառուսը Ադրբեջանին մատակարարել է 120 Д-30 հաուբից:

2009-2012 թվականներին մատակարարվել է  Սու-25 մակնիշի 11 ինքնաթիռ: Ներկայումս հայտնի է «Պոլոնեզ» հրթիռային համալիրների մատակարարման մասին:

Համապատասխան լուսանկարները` ստորև: