Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից:
«Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը:
Ստորև ներկայացնում ենք համաեվրոպական «Հեռախոսամարաթոն 2018-ի» արդյունքներն ըստ տարածաշրջանի.
Փարիզ՝ 686 162 եվրո
Մարսել՝ 207 149 եվրո
Լիոն՝ 177 988 եվրո
Թուլուզ՝ 66 447 եվրո
Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո
Գերմանիա՝ 73 845 եվրո
Շվեյցարիա՝ 19 717 եվրո
Հունաստան՝ 11 150 եվրո:
Համահայկական հիմնադրամի «Հեռախոսամարաթոն-2018-ի» գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին: