Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիային՝ ուղղված կենտրոնի շենքի մի մասի օտարման դեմ:
Հարությունյանը նշեց, որ պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը իրեն հայտնել է, որ բանակցում են այդ ինստիտուտի հետ: Նրա խոսքով` բանակցությունները դժվար են առաջ գնում, բայց կառավարությունն այդ բանակցությունների հիման վրա որոշում կկայացնի: «Այդ շենքերից մեկում շվեդական դեղագործական ընկերություն է գործում, որը ցանկանում է ավելի մեծ ներդրումներ կատարել»,- ասաց Հարությունյանը։
Հարցին, թե բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ ներկայիս իշխանությունները նախկինի արատավոր գործողություններն են շարունակում, և արդյո՞ք գիտության նկատմամբ վերաբերմունքը չպետք է վերանայվի` Հարությունյանը պատասխանեց, որ, այո, պետք է վերանայվի: «Որևէ արատավոր գործողություն չի շարունակվում։ Կիրակի օրը երիտասարդ գիտնականների հետ հանդիպում ունենք, մենք փորձում ենք առավելագույնը անել, որպեսզի այդ բարեփոխումները լինեն անցավ, բայց նաև պետք է որոշակի կտրուկ գործողություններ անենք՝ գիտությունն այս իրավիճակից դուրս բերելու համար»,- ասաց նա։