|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակը» գրում է. «Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինքում», օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի և Վայոց Ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։
ԲՀԿ-ի հույսը Սերգեյ Բագրատյանն է, որովհետև Աղասի Հակոբջանյանն էլ է նեղացած և նախկին էնտուզիազմով չի առաջադրվի։
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ, հնարավոր է, ոչ թե հարազատ Արարատի մարզում ռեյտինգայինով առաջադրվի, այլ Երևանի Կենտրոն համայնքում․ Արարատում նա ունի ուժեղ թեկնածու՝ ի դեմս Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանի, ով նախորդ ընտրություններում մոտ 4 հազար ձայն հավաքեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: