|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Այդ մասին Բաքվում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը. հայտնում է Report-ը:
Նա նշել է, որ այսօր Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ հանդիպումների ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը բարձրացվել է: «Ես ժամանել եմ այստեղ, որպեսզի ավելի մանրակրկիտ ծանոթանամ հարցին: ԱՄՆ-ը հասկանում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն է: ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ խաղաղությունը կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,- ասել է Բոլթոնը: