Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը առաջադրվել է վարչապետի թեկնածու պատգամավորների 1/3-ի կողմից: Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Պահանջվում էր պատգամավորների 1/3-ի ստորագրությունը, հավաքվել է 40-ից ավելի ստորագրություն: Մեր պատգամավորներից մոտ 30-ը միացել է ստորագրությանը»,- ասաց նա և հայտնեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ոչ քաղաքական թևից էլ են միացողներ եղել:
Վարչապետի թեկնածուների առաջադրման վերջնաժամեկտը այսօր մինչև ժամը 18:00-ն է: Հիշեցնենք, որ սա վարչապետի ընտրության 2-րդ փուլն է: Այս անգամ «Ելք» խմբակցությունը չէր կարող միայնակ առաջադրել Փաշինյանին, քանի որ այս փուլի համար անհրաժեշտ է 1/3-ի ստորագրությունը: Վարչապետի ընտրությունն այս անգամ տեղի կունենա նոյեմբերի 1-ին` ժամը 12:00-ին: Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, և անհրաժեշտ է, որ նա չընտրվի, որպեսզի արտահերթ ընտրություններ կայանան: