Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ խորրհրդարանական խմբակցությունները դեմ են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հապճեպ ընդունվեն, և առաջարկել են, որ առաջինից երկրորդ ընթերցում քննարկումը 24-ժամյա ռեժիմով չարվի:
20 րոպե ընդմիջումից հետո Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ-ն որոշում է ԱԺ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստի առաջին օրը գումարել 1,5 ժամ տևողությամբ 4 նիստ, յուրաքանչյուր ընդմիջման տևողությունը` կես ժամ: Նաև` արտահերթի երկրորդ օրվա նիստը սկսել հոկտեմբերի 23-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, բայց ոչ շուտ, քան օրակարգային հարցի` առաջին ընթերցմամբ քվեարկելու 72 ժամը:
Մյուս որոշումը, որի ընդունման համար ԱԺ-ն պետք է քվեարկեր, Բաբլոյանի ներկայացմամբ, հետևյալն էր. «Հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը`ԱԺ-ն որոշում է կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 72-ժամյա ընթացքում»:
Որոշումը դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց: Նշենք, որ որպեսզի առաջարկն ընդունվեր, պետք է կողմ քվեարկեր 53 պատգամավոր, սակայն ձայների հարաբերակցությունն այսպիսին էր` 44 կողմ, 1 դեմ, 6 ձեռնպահ:
Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել, և օրակարգը չի հաստատվել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները տեղից հայտարարում էին, որ հին ռեժիմով օրակարգը հաստատվել է, և դրանով պետք է աշխատել: ԱԺ քարտուղարությունն էլ Բաբլոյանին հուշեց, որ եթե այս ռեժիմը չի ընդունվում, ապա, ըստ կանոնակարգի, երկու շաբաթ պետք է սպասեն առաջարկությունների համար:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհաբյանը տեղից բացականչեց, որ այդպիսի բան չի կարող լինել: Բաբլոյանն էլ առաջարկեց օրենքի նախագիծը քննարկեն, մինչև պարզեն` կանոնակարգն ինչպես է կարգավորում այս հարցը: