Հոկտեմբերի 16-ին, ժամը 19:51-ին թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարը «911» ծառայությանը տեղեկացրել է, որ այլ կանչից վերադարձի ճանապարհին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, նկատել է ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան (բացակայել է դեպքի վայրից) վրաերթի է ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ին (Բագարան-Երևան երթուղու վարորդ):
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: