|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Մայիսի 15-ին, ժամը 23:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Jeep Grand Cherokee» մակնիշի 34 LP 444 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է էլ. սյանը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացի՝ 1965 թ. ծնված Մ. Յ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Ավտոմեքենան հոսանքազրկվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, դադարեցրել ավտոմեքենայի գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: