|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում ռումբ է դրած, և այն պայթելու է։
Դպրոցից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ դպրոց են ժամանել հրշեջ-փրկարարներ, ոստիկաններ, ինչպես նաև շտապօգնության խումբը։ «Դպրոցից տարհանվել էին ուսուցիչները և աշակերտները, իսկ ոստիկանները որոնողական աշխատանքներ են կատարել: Սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ահազանգը սուտ է եղել: Դպրոցը վերսկսել է իր աշխատանքները»,- ասացին մեզ՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել 7-րդ ժամի ավարտին մոտ, այսինքն՝ այնպես չէ, որ աշակերտներից մեկը կարող է նման ահազանգ կատարած լինել դասերից խուսափելու համար: