Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:
Ողջուներով հյուրին՝ խրհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորին Արցախին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ հայ ժողովրդի կողքին լինելու համար:
Եվրախորհրդարանի պատգամավորը վերահաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու եվրոպական խորհրդարանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը և ընդգծել այդ հարցում դիվանագիտական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին, հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի հեռանկարներին և Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցերին:
ԵԽ պատգամավորի հանդիպումն այնուհետև շարունակվել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ: Պատգամավորների անունից ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը համոզմունք է հայտնել, որ ԵԽ պատգամավորի հետ հաստատված վաղեմի բարեկամությունը համագործակցության նոր հեռանկարներ է խոստանում Արցախի համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը և փոխհամագործակցության այլ ուղղություններին վերաբերող թեմաներ: