Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։
Վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Տեխնիկատնտեսական ցուցանիշների ճշգրտման նպատակով էներգաբլոկը ներկայումս համալիր ռեժիմային կարգավորման փուլում է:
Հիշեցնենք, որ վերազինման արդյունքում նախատեսված է շուրջ 7 ՄՎտ-ով ավելացնել կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասցնելով 227 ՄՎտ-ի, նվազեցնել վառելիքի տեսակարար ծախսը, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը: Կերկարաձգվի նաև կայանի կապիտալ նորոգումն իրականացնելու ժամկետի պարբերականությունը՝ 4-ից դառնալով 6 տարի։
Էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման աշխատանքներում ներգրավված են եղել ամերիկյան «General Electric» և ճապոնական «FUJI Electric» հայտնի ընկերությունները:
Նշենք նաև, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով և գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն