կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-21 10:39
Հասարակություն

Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է. «Ժողովուրդ»

Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է. «Ժողովուրդ»

«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում Էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել Է 4,9 տոկոսով։ Անցած տարի նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի արդյունաբերության մի շարք ճյուղերում անկումներ Էին արձանագրվում, ԷլԷներգիայի արտադրությունը 2014-ի համեմատ, այնուամենայնիվ 1,5 տոկոսով աճել էր։ Այսինքն՝ ստացվում է, որ ներկայումս մեր արդյունաբերությունն ավելի վատ վիճակում է գտնվում, քան անցած 2015 թվականին։ Սակայն նույն պաշտոնական վիակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական աճը 4,8 տոկոս է կազմել։ Ի դեպ, շինարարության ծավալները առաջին կիսամյակի արդյունքներով նույնպես նվազել են 7,8 տոկոսով»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։