| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Յունիբանկի հազարավոր հաճախորդներ արդեն իսկ գնահատել են անհատական պահատուփերի հարմարավետությունն ու ապահովածությունը: Անհատական պահատուփը ոսկերչական իրերի, կարևոր փաստաթղթերի կամ կանխիկ գումարի պահպանության ամենահարմար և ապահով տարբերակներից մեկն է: Յունիբանկում անհատական պահատուփ կարելի է վարձակալել 7 օրից մինչև 1 տարի ժամկետով: Վարձակալման Ճկուն ժամկետները պայմանավորված են հաճախորդների ցանկությամբ:
Հաճախորդը կարող է այն վարձակալել կարճ ժամկետով` մեկնելով գործուղման կամ ճամփորդության, կամ էլ` երկարաժամկետ, մշտապես օգտվելով ծառայությունից: Բանկն առաջարկում է երեք չափսի պահատուփեր` 110x220x480 մմ, 200x220x480 մմ և 200x450x480 մմ: Պահատուփերի վարձույթի գինը մատչելի է բնակչության ամենալայն շրջանակին: Մինչև 31.10.2018թ.-ը Յունիբանկի չորս մասնաճյուղերում` «Աճառյան», «Կենտրոն», «Գարեգին Նժդեհ» և «Գյումրի» պահատուփեր կարել կլինի վարձակալել 50% զեղչով` սկսած 2 250 ՀՀ դրամից մինչև 22 500 ՀՀ դրամ:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի հնարավորինս շատ հաճախորդներ տեղեկացված լինեն անհատական պահատուփերի վարձակալման ծառայության մասին, - նշում է Յունիբանկի կոմերցիոն բիզնեսի զարգացման ղեկավար Գառնիկ Սարգսյանը:
- Կա կարծրատիպ թե անհատական բանկային պահատուփը շքեղություն է: Իրականում դա բավականին մատչելի և հարմար տարբերակ է թանկարժեք իրերի պահպանման համար: Մեր ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են վարձակալել պահատուփը կես գնով և համոզվել թե որքան հարմար և ապահով է այս ծառայությունը»: