| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալ շրջանի սպորտային ու առողջապահական համալիրի մարզադաշտում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել, որի մասնակիցները իշխանություններից պահանջել են սկսել «Ղարաբաղի ազատագրման» ռազմական գործողություն:
Ըստ Caucasian Knot-ի` հանրահավաքը կազմակերպվել է «Ղարաբաղ» հանրային կոմիտեի կողմից` իշխանությունների թույլտվությամբ:
Հավաքի ընթացքում մասնակիցները պահանջել են սկսել «հակաահաբեկչական գործողություն Ղարաբաղում» և «Ղարաբաղի ազատագրում»: Նրանք նմանատիպ կարգախոսներ են վանկարկել: 
 
 Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագին հավաքին հայտարարել է, որ իրենց նպատակն է «բարձրացնել Ղարաբաղի ազատագրման հարցում հանրային ակտիվությունը»։ «Ժամանակն է դիմել վճռական գործողությունների»,- ասել է նա` կրկնելով ադրբեջանական կողմի` «օկուպացման» վերաբերյալ մշտական զառանցանքները: