|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 131/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սուր ծակող գործիքով (դանակ կամ մկրատ) վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Տ. Վ.-ն (ծնված 1990 թ., ՌԴ քաղաքացի) վիճաբանել է ամուսնու հետ և վնասել ձեռքի մատը։ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Տ. Վ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: