կարևոր
3997 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-27 21:49
Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի դին հայտնաբերվել է իր առանձնատանը

Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի դին հայտնաբերվել է իր առանձնատանը

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Մարտու բժշկական կենտրոնից, որ «Մարտունի» շտապօգնության բրիգադան կանչով մեկնել է Լիճք գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված հասցե են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։