|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայաստան, որտեղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կքննարկի տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները: Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում. հայտնում է Газета.ру-ն:
Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական և հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացման ընթացքը:
Հայտնի է նաև, որ հոկտեմբերի 25-ին Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: