Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկ Մարությանն ու իր թիմակիցները, պարզվում է, մեծամիտ ինքնահավաններից բացի նաև խուլիգանների բանդա են․ «Սպիտակը մենք ենք, իսկ ով մեզ հետ չէ` սև է», «մեր դեմ խաղ չկա» կարգախոսներին ավելացել է ևս մեկը` «Հայկ ջան սևը որսա, ով չի ուզում Նիկոլն ու իրա թիմը հաջողության հասնի սև չի, բոզի տղայա»: Այսօր նման արտահայտություն է գրել ֆեյսբուքում Հայկոյի ընկերներից մեկը։ Խոսքերն ավելորդ են, կարծում եմ, իսկ հակադարձումն առավել քան պարզ` սրանց նմաններին ձայն տալը հանցագործություն է:
Սա այն դեպքը չէ, որ վարչապետ Փաշինյանը հայտարարի, թե իրավապահների և եկեղեցու գործերին ինքը չի միջամտում: Հայկ Մարությանը ոչ իրավապահ է, ոչ էլ, առավել ևս եկեղեցական: Նա Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է և վարչապետը ուղիղ պատասխանատվություն է կրում իր առաջադրած թեկնածուի ու նրա, այսպես կոչված, ավազակախմբի գործողությունների և հայտարարությունների համար:
Որպես Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկածու, վարչապետ Փաշինյանին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս վերանայել իր որոշումը և ցրել չհաջողված հացկատակների այս թիմը, որն արդեն աչքի է ընկել առաջիկա ընտրությունները խայտառակության վերածելու մի քանի նախաձեռնություններով:
Տեղի ունեցածի վրա եմ հրավիրում նաև ԿԸՀ նախագահի ուշադրությունը և պահանջում, որպեսզի միջոցներ ձեռնարկի` մասնակից բոլոր թեկնածուների և թիմերի համար հավասար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, այլապես այս բարձիթողի վիճակն սպառնում է վերածվել ընտրական ֆարսի:
Հայկ Մարությանից պահանջում եմ հանդես գալ հայտարարությամբ և անձամբ հրապարակային ներողություն խնդրել իր թիմի անդամ ոմն Էդգար Գասպարյանի փոխարեն, որն ըստ էության սարսափելի վիրավորանք է հասցրել ոչ միայն հարյուր հազարավոր ընտրողների, այլև այն մարդկանց, որոնք իրենց քաղաքական համոզմունքների բերումով որպես թեկնածուներ ընդգրկված են այլ կուսակցությունների և դաշինքների ավագանու ցանկերում: Հակառակ պարագայում խոստանում եմ ամեն ինչ անել, որպեսզի «Իմ քայլը» դաշինքի ցանկացած ժողովրդային հանդիպում և միջոցառում վերածվի քաղաքական և քրեական մղձավանջի:
Սիրելի երևանցիներ, կարծում եմ` ավելորդ է ևս մեկ անգամ հիշեցնել մարդկային պատվի և արժանապատվության մասին: Դուք ազատ եք խղճի մտոք կատարելու ձեր ընտրությունը: Մեզնից ոչ ոք չի կարող հերքել, որ վերջին տարիներին Երևանն իսկապես փոխել է դեպի լավը: Հսկայածավալ աշխատանքներ են կատարվել բարձրորակ ճանապարհներ ունենալու, երթևեկության կարգավորման, կանաչապատ տարածքների ընդլայնման, բակերի բարեկարգման, շենքերի ճակատային մասերի թարմացման և շատ այլ ուղղություններով: Այս աշխատանքները պետք է շարունակվեն, պետք է իրագործվեն շատ ծրագրեր, մասնավորապես պետք է լուծվի քաղաքային տրանսպորտի կարևորագույն հարցը:
Այսօր վտանգ կա, որ տապալվեն բոլոր ծրագրերը, որոնք կոչված են մայրաքաղաքը էլ ավելի լավը և քաղաքացիների համար էլ ավելի հարմարավետ դարձնելուն: Ես բոլոր երևանցիներին կոչ եմ անում` մեր ընդհանուր տան` Երևանի հանդեպ մեծ սրտացավությամբ և ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին և «քանդող ու հայհոյող» բրիգադներին ցույց տալ իրենց տեղը:
Էդիկ Անդրեասյան
ՀՅԴ ցանկով Երևանի ավագանու թեկնածու