|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Իրանը հնարավոր է վերանայի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը, եթե չլուծվի Իրանի քաղաքացիներին Վրաստան մուտք գործել թույլ չտալու կամ նրանց արտաքսելու հարցը: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանում ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ Ալիռեզա Ռահիմին. հայտնում է interpressnews.ge-ն:
«Եթե Վրաստանը չկատարի 2010 թվականի համաձայնագրի պայմանները և հրաժարվի դրանք իրականացնելուց, մեր երկիրը կարող է վերանայել այդ համաձայնագիրը»,- ասել է նա: