Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում, ուր քննարկում ծավալվեց ներդրումների, օրենքի առաջ հավասար լինելու և Հայաստանում բիզնես ծավալելու հարցերի շուրջ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևոր է` ներդրողները կառավարությունից լսեն այն մասին, որ գործելու են հավասարության սկզբունքի ներքո: Նրա խոսքով` տնտեսական ցուցանիշները լավն են, սակայն կարևոր են հետագա բարեփոխումները:
«Հարկային բարեփոխումների համատեքստում մենք որդեգրել ենք մի շատ կարևոր սկզբունք: Ամբողջ հանրապետությունով մեկ ՓՄՁ ԶԱԿ-ը ներգրավել է բիզնեսի բոլոր ուղղությունների ներկայացուցիչներին: Հրավեր ենք ուղարկում նրանց, որ կարողանանք լսել նրանց մտահոգությունները, կարողանանք բացատրություններ տալ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ նախարարի, այն է, որ առաջիկայում հրապարակվելու է տեղեկատվություն, թե պոտենցիալ ներդրողների ինչ բանակ է ձևավորվել, որոնք են իրենց հարցադրումները, բարեփոխումների ճանապարհային քարտեզը: Նախարարը մեկ օրինակ բերեց` այս ոլորտում պետական այլ մարմինների հետ ակտիվ համագործակցության վերաբերյալ:
«Անձը գալիս է, ուզում է ներդրում կատարել էներգետիկայի ոլորտում, շատ արագ կազմակերպում ենք հանդիպումներ համապատասխան գերատեսչությունների միջև, ներգրավում ենք ներկայացուցիչ` ՊԵԿ-ից, որպեսզի անձը ստանա ամբողջական, լիարժեք պատասխան: Այնուհետև մենք` նախարարներով, արագ կայացնում ենք համապատասխան որոշումները, և ծրագրին ընթացք է տրվում: Իհարկե, խնդիրները շատ են, սակայն աշխատելու ենք ներդրումային ֆոնը մեծացնելու ուղղությամբ, ներառյալ զբոսաշրջության ոլորտը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Վարչապետը հետաքրքրվեց. «Այսինքն այս տարի զբոսաշրջության աճ ենք ունենալու՞»:
Արծվիկ Մինասյանը նշեց. «Այս տարի կիսամյակային տվյալներով արդեն իսկ ունենք զբոսաշրջության աճ` 12 տոկոսով: Սպասվում է շատ ավելի մեծ հնարավորություններ աշնանը, թե գաստրոտուրիզմի, թե էկոտորիզմի, թե էթնոտուրիզմի, և թե նոր Հայաստանը տեսնելու առումով»,- ասաց Մինասյանը: