կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-27 18:56
Իրավական

Վեց ժամից ավելի է` Քոչարյանը դատարանում է

Վեց ժամից ավելի է` Քոչարյանը դատարանում է

Արդեն վեց ժամից ավելի է` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Այս ընթացքում ոչ Քոչարյանը և ոչ էլ նրա պաշտպանները դուրս չեն եկել դատական նիստերի դահլիճից։

ՀՀ պաշտոնաթող նախագահի շահերը ներկայացնում են հայտնի փաստաբաններ Ռուբեն Սահակյանն ու Արամ Օրբելյանը: Նշենք, որ միջնորդության քննությունը մեկնարկել էր երեկ ուշ երեկոյան, սակայն, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պատշաճ չէր ծանուցվել դատական նիստի տեղի և ժամի մասին, որոշում էր կայացվել դատական նիստը հետաձգել մինչև առավոտ։

Նշենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ, երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է: