Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակի շրջանակներում այսօր Կառավարական 2-րդ շենքում տեղի ունեցավ միության 100-ամյակին նվիրված նամականիշի մարումը:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային:
Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք, չափսերը՝ 50,0 x 30,0 մմ: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:
Նամականիշի վրա ներկայացված է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակին նվիրված լոգոտիպը և մի հատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության կողմից կազմակարպված միջոցառումներից՝ տեղադրված սկաուտի տեսքով պատկերում:
Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՄԸՄ-ն կենտրոնական վարչության ատենապետ ԳառնիկՄկրտիչյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: