|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունաստանը հրաժարվել է Թուրքիայի` անտառային հրդեհները մարելուն ուղղված օգնությունից. հայտնում է Haber7-ը
Ըստ կայքի` թուրքական կողմը երկու անգամ է օգնության առաջարկ արել` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անձամբ զանգահարել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին և արտգործնախարար Նիկոս Կոտզիասին: Սակայն Հունաստանը հրաժարվել է օգնությունից: «Միևնույն է, շուտով անձրև կգա»,- ասել է Կոտզիասը:
Ի դեպ,, ըստ հունական ԶԼՄ-ների, Հունաստանն ԱՄՆ-ից ինքնաթիռներ է խնդրել` անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:
Հիշեցնենք, որ Աթենքի շրջակայքում և երկրի այլ շրջաններում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ, 187 մարդ տուժել է, այդ թվում` 23 երեխա: