|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են: Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ներկայումա իրականացվում են գործողություններ՝ պարզելու համար միջադեպի մանրամասները: