Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 16-ին, ժամը 16:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1964 թ.) և «Toyota Ipsum» մակնիշի (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1961 թ). ավտոմեքենաները: «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Աշոտ Գ.-ն (ծնված 1957 թ.), տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր՝ Աիդա Գ.-ին (ծնված 1959 թ.), վերջիններս հոսպիտալացվել են Թալինի ԲԿ: Բժիշկները Վ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Աիդա Գ.-ն մահացել է:
Փրկարարներն Աշոտ Գ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հանձնել ոստիկանության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: