Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Եթե նախկինում հանրային սննդի ոլորտում հարկային պարտականություններն առաջանում էին ըստ օբյեկտների զբաղեցրած մակերեսների, այժմ վարչարարությունը խստացվել է՝ հուլիսի 1-ից դրանք հարկվելու են ըստ հասույթների և ծախսերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ հանրային սննդի օբյեկտներում ստուգումների արդյունքում միայն 3 տնտեսվարողների մոտ 76 չգրանցված աշխատող են հայտնաբերել:
Խոսելով մաքսային հսկողության մասին՝ Անանյանը նշեց, որ այդտեղ անելիքները շատ են և իրենք ժամանակավորապես կարող է վերաբացեն նախաբացթողումային հսկողությունը:
Ինչ վերաբերում է վերջին 2 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերին, ապա, ըստ ՊԵԿ նախագահի, բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: «Սրանցից ամենախոշորը «GLG project company» ՍՊԸ-ն է, որը 800 մլն-ի չվճարված հարկն ամբողջությամբ վերադարձրել է պետբյուջե»,- հայտնեց Անանյանը: