կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-12 19:05
Հասարակություն

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով

Վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին` օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով (տեքստը շուտով կհրապարակվի):

«Ելույթից առաջ եւ հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոյի, Լիտվայի նախագահ Դալիաս Գրիբաուսկայտեի հետ:Ավելի որակյալ լուսանկարներն ու պաշտոնական տեքստերը շուտով կլինեն Վարչապետի պաշտոնական կայքում»,- գրել է նա: