Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Նախաձեռնում ենք Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, հետո կտարածվի մեկ մարզում, իսկ որոշակի ժամանակահատվածում ՀՀ-ն կմիանա այն երկրներին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկը արգելվում է։
«Աշխարհի շատ երկրներում վաղուց է սկսվել գործընթացը: Կարծում եմ՝ առաջիկա 5-10 տարվա մեջ ամբողջ աշխարհում դրա կիրառումը կարգելվի: Մենք չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթացը կամաց-կամաց կիրականացվի: Մենք այլընտրանք կառաջարկենք` համայնքում, որտեղ միջոցառումներ կանենք, կտորե տոպրակներ կբաժանենք: Իսկ պլաստիկ շշերը կվերամշակվեն»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա ծրագրի իրականացման հետ կապված արդեն իսկ կա ֆինանսավորման աղբյուր, և պետբյուջեից որևէ գումար չեն վերցնելու: